Առողջապահություն Հասարակություն 

Ընթանում են «Անզավակ ամուսնական զույգերին աջակցություն» ծրագրի նախապատրաստական աշխատանքները

analitik.am

2019 թվականի բյուջետային հատկացումների շրջանակներում առողջապահության նախարարությունը նախատեսում է աջակցություն ցուցաբերել բնակչության առանձին խմբերի անպտղությամբ պայմանավորված: Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ  պայմաններով բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում կիրականացվեն անպտղության պատճառագիտության հետազոտություններ և անպտղության բուժում, այդ թվում` վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ:

Ներկայումս ընթանում են շահառուներին ներկայացվող պահանջների ու պայմանների քննարկման և ծրագրի իրականացման ընթացակարգերի հստակեցման, պետական պատվերի տեղադրման, ինչպես նաև դրանց հետ կապված որոշ իրավական ակտերի լրամշակման և/կամ համապատասխան փոփոխությունների կատարման աշխատանքները, ինչը կպահանջի որոշակի ժամանակ:

Վերոհիշյալից ելնելով` առաջարկում ենք անպտղության հետ կապված  հարցումներն ու դիմումները  ներկայացնել  աշխատանքների ավարտից հետո, երբ սահմանված կլինեն շահառուների ընտրության չափանիշները, նրանց ներկայացվող  պահանջներն ու պայմանները և իրականացման ընթացակարգերը:

Ծրագրի մեկնարկի մասին առողջապահության նախարարությունը լրացուցիչ կհայտարարի:

 

Նույն շարքից