Հասարակություն գլխավոր 

Ներման խնդրագրերի մասին ՀՀ նախագահի կողմից ստորագրված հրամանագիրն ուղարկվել է Արդարադատության նախարարություն

Հայտնում ենք, որ Հանրապետության նախագահի աշխատակազմը ստացել է մի շարք անձանց ներման խնդրագրերի վերաբերյալ վարչապետի առաջարկությունը և առանց առարկությունների ստորագրել համապատասխան հրամանագիրը:

Ներման խնդրագրերի մասին Հանրապետության նախագահի կողմից ստորագրված հրամանագիրն օրենքով սահմանված կարգով և ժամկետում ուղարկվել է համապատասխան լիազոր մարմին՝ Արդարադատության նախարարություն:

Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչություն

Նույն շարքից