Հասարակություն 

Հայտնի սպանության գործով պայմանավորված խուզարկել են Գագիկ Ծառուկյանի տունը. Առավոտ

Նախօրեին Քննչական կոմիտեն խուզարկել է ԲՀԿ նախագահ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի տունը: Այս մասին հայտնում է Aravot.am-ը:

Խուզարկությունը տեւել է մի քանի ժամ:

Խուզարկությունը պայմանավորված է եղել հունվարի 29-ի գիշերը Աբովյան քաղաքում գործող «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ տեղի ունեցած զինված միջադեպով:

Հիշեցնենք, այս պատմության մեջ ԱԺ նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Մելիք Մանուկյանի (Շշի Մելո)  որդուց ու նրա հարազատներից բացի, ներգրավված է եղել նաեւ Գագիկ Ծառուկյանի որդին՝ Նվեր Ծառուկյանը: Թեեւ Գագիկ Ծառուկյանի խոսնակը, ֆեյսբուքյան գրառմամբ հերքել էր Նվեր Ծառուկյանի մասնակցությունն այս միջադեպին:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Նույն շարքից