Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացասական եզրակացություն է տվել սպանության համար ցմահ դատապարտված Մհեր Ենոքյանին ներում շնորհելու խնդրանքին։ Այս մասին հայտնում է Аysor.am-ը:
«Եզրակացությունը բացասական է», - ասել է լրատվամիջոցի զրուցակիցը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ներման խնդրագրերի մասին Հանրապետության նախագահի կողմից ստորագրված հրամանագիրն օրենքով սահմանված կարգով և ժամկետում ուղարկվել է համապատասխան լիազոր մարմին՝ Արդարադատության նախարարություն: