Հայաստան Քաղաքական 

Տիգրան Ավինյանը հաղթեց Արարատ Միրզոյանին. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Մարզահամերգային համալիրի տնօրեն ընտրելու հարցում, պարզվում է, ԱԺ նախագահ Արարատ Միզոյանն ու փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մեծ շահագրգռություն են ունեցել, բայց վճռական դերակատարումն Ավինյանինն է եղել: Ավելի վաղ այս պաշտոնը կռվախնձոր էր Ավինյանի հովանավորյալ Եղիշե Պետրոսյանի ու համալիրի ԺՊ Սամվել Մելիքսեթյանի միջև:

«Բայց երբ հայտնի դարձավ, որ վերջինս կառավարման փորձ չունի, Արարատ Միրզոյանի հորդորով հրաժարվեց պայքարից: Ինչ-որ պահից սկսած Ավինյանն էլ սկսեց Պետրոսյանին չաջակցել, բայց նա անդրդվելի մնաց ու որոշեց մասնակցել մրցույթին: «Շարմի Կազարևիչի» թեկնածությունն առաջադրվել է վերջին օրերին՝ Ավինյանի անմիջական միջնորդությամբ: Գործադիրը սերտորեն համագործակցում է «Շարմի» հետ, ու կառավարության կազմակերպած գրեթե բոլոր միջոցառումները հենց «Շարմին» են վստահվում»,- ասաց մեր աղբյուրը:

Ի հավելումն ասվեց նաև, որ մրցույթ, որպես այդպիսին, չի եղել. Ավինյանը հանձնաժողովում ներգրավված իր մտերիմներին ասել է, թե ինչպես պետք է վարվեն և ում ընտրեն»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Նույն շարքից