Գերմանիան Սև ծով է ուղարկելու գերմանական ռազմածովային ուժերին պատկանող Werra ռազմանավը: Այս մասին հայտնում է Deutsche Welle-ն:
Նավը Սև ծով է շարժվելու փետրվարին, ՆԱՏՕ-ի խմբի կազմում: Գերմանական իշխանությունները հայտնել են, որ նավի մասով որոշումը կայացվել է վաղուց: Նշվում է նաև, որ Սև ծովում գերմանական այլ նավ չի տեղակայվելու:
Նախատեսվում է, որ գերմանական ռազմանավը կլինի բուլղարական Բուրգաս և Վառնա նավահանգիստներում: