Հայաստան 

Սեյրան Օհանյանը մասնակցել է ՀԱՊԿ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին

analitik.am

Մոսկվայում ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի նախագահությամբ հունիսի 10-ին կայացել է ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները կարծիքներ են փոխանակել ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում ստեղծվող իրավիճակի և ռազմաքաղաքական իրադրության վերաբերյալ, ինչպես նաև, նիստի օրակարգի համաձայն, քննարկել են մի շարք արդիական հարցեր, ուղղված ՀԱՊԿ-ի ձևաչափով ռազմական համագործակցությանը և նախանշել կազմակերպության ռազմական բաղադրիչի զարգացման հետագա աշխատանքների  ուղղությունները:

 

Նիստի արդյունքում ստորագրվել են մի շարք համապատասխան որոշումներ:

Նույն շարքից