Ամերիկյան զորքերը Աֆղանստանից կհեռանան այն ժամանակ, երբ պայմանավորվածություն լինի երկրում իրավիճակը խաղաղ ճանապարհով կարգավորելու մասով: Այս մաիսն հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, փոխանցում է Reuters-ը:
ԱՄՆ նախագահը հավելել է, որ այս հարցում լուրջ բանակցություններ ընթանում են առաջին անգամ:
Հիշեցնենք, որ 2018 թվականին Թրամփը հայտարարել էր ամերիկյան զորքերը Սիրիայից դուրս բերելու մասին, ինչը պետք է տեղի ունենա մոտ 2 տարվա ընթացքում: