Հասարակություն 

Վանեցյանը՝ Բագրատաշենում տիրող իրավիճակի մասին

Այսօր՝ փետրվարի 1-ին, լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, խոսելով Բագրատաշենի հետ կապված խնդիրների մասին, որտեղ մեծ թվով ավտոմեքենաներ կան կուտակված՝ կապված ներկրման հետ եղած խնդիրների հետ, ասաց, որ այդ մեքենաների կուտակումը խանգարում է իրականացնել սահմանի լիարժեք վերահսկուղությունը, խոչընդոտներ է ստեղծում քաղաքացիների համար. «Դուք երևի տեսել եք տարածված լուսանկարները, որ այնտեղ կուտակված է մոտ 700 ավտոմեքենա: Դրանք անընդհատ ավելանում են: Մենք կոչով դիմել ենք քաղաքացիներին, որպեսզի նրանք մեքենաները հանեն տարածքից, որպեսզի մենք կարողանանք կատարել օրենքով վերապահված մեր լիազորությունները»:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Վանեցյանն անձամբ էր մեկնել Բագրատաշեն և հանդիպել քաղաքացիների հետ:

Ինչ վերաբերում է խոսակցություններին, որ ԱԱԾ-ն վերոնշյալ հարցերով դուրս է գալիս իր իրավասություններից, Վանեցյան ասաց, որ նման բան չկա, որպեսզի իրենք կատարեն իրենց լիազորությունները, պետք է տարածքն ազատ լինի. «Մենք իրավասություն ունենք վարչական պատասխանատվության ենթարկել սահմանային գոտում իրավախախտումների համար: Սակայն մենք այսօր դա չենք անում, ուղղակի քաղաքացիներին հորդորում ենք տեղափոխել մեքենաները մոտակայքում գտնվող ազատ տարածք»։

Նույն շարքից