Հասարակություն 

Ես Շախմատ առարկայի դուրս գալու մասին խոսք չեմ ասել. Արայիկ Հարությունյան

Այսօր՝ փետրվարի 1-ին, ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը կրկնեց իր երեկվա հայտարարությունն այն մասին, որ բոլոր դպրոցական առարկաները վերանայվելու են. Բայց մի բան պետք է ասեմ: Երեկվա իմ հայտարարությունից հետո որոշ լրատվամիջոցներ վերանայելը մեկնաբանել են որպես փակել: Դրանք տարբեր հասկացություններ են:

Հարությունյանի խոսքերով, առարկաները պետք է մշակվեն, հղկվեն. «Բոլոր այն դժվարությունները, որոնց ուսուցիչները հանդիպում են դասավանդման ընթացքում, աշակերտները՝ ուսումնառության, ծնողները՝ որպես ուսումնառության պրոցեսի կարևոր մաս, պետք է քննարկվեն: Պետք է քննարկենք չափորոշիչների, ծրագրերի, դասագրքերի, ինչու չէ նաև առարկայացանկի փոփոխման հարցը: Մինչև 2023 թվականը կարծում եմ, որ հարցը լուծված կլինեն: Մշակումները սկսվելու են արդեն այսօրվանից»:

Ինչ վերաբերում է շախմատ առարկային, Հարությունյանը նշեց, որ ինքը դրա դուրս գալու մասին որևէ խոսք չի ասել. «Կարծում եմ, որ երեկ պատշաճ կերպով դա մեկնաբանել եմ»:

Նույն շարքից