Հայաստան 

Կարեն Նազարյանը Բրյուսելում մասնակցել է Արևելյան գործընկերության ավագ պաշտոնյաների հանդիպմանը

analitik.am

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը հունիսի 10-ին Բրյուսելում մասնակցել է Արևելյան գործընկերության ավագ պաշտոնյաների հանդիպմանը:

 

Հանդիպմանը քննարկվել են 2013թ. նոյեմբերին կայացած վիլնյուսյան գագաթնաժողովից հետո տեղի ունեցած զարգացումները և Արևելյան գործընկերության ձևաչափով հետագա աշխատանքները, 2014թ. հուլիսին կայանալիք ԱԼԳ անդամ երկրների արտգործնախարարների նիստի օրակարգը:

 

Փոխնախարար Նազարյանն իր ելույթում շեշտել է Հայաստանի պատրաստակամությունը՝ հնարավորինս զարգացնելու Արևելյան գործընկերության շրջանակներում Եվրոպական Միության հետ փոխգործակցությունը: 

 

Նույն շարքից