Գերմանացի լրագրող Փաուլ Շվենը Tinder-ում աքաունթ է բացել ԽՍՀՄ առաջնորդ Իոսիֆ Ստալինի երիտասարդ տարիների լուսանկարով և խելքահան արել աղջիկներին: Փորձի մասին հանրությանը տեղեկացրել է հենց լրագրողը:
Բացի Ստալինի լուսանկարից, Շվենն իր աքաունթում հրապարակել է նաև ԽՍՀՄ առաջնորդի հայտնի խոսքերը՝ ուղղակի որոշակի փոփոխություններով՝ «Պատմության փորձը ցույց է տալիս, որ հիտլերները գալիս ու գնում են, իսկ գերմանացի ժողողովուրդը և պետությունը մնում են» խոսքերը դարձնելով «Հարաբերությունները գալիս ու գնում են, իսկ սերը մնում է» խոսքերով:
Նշվում է, որ լրագրողը հարյուրավոր նամակներ է ստացել, որոնց հեղինակները ցանկացել են հանդիպել իր հետ: Իսկ պատմությունն ավարտվել է մեկ անհաջող ժամադրությամբ ու աքաունթի արգելափակումով: