ՀՀ ԱԺ-ում գործող Հայ-ռուսական բարեկամական խորհդարանական ակումբն այսօր անցկացրեց իր հինգերորդ նիստը: Ակումբի հերթական նիստը հյուրաշատ էր՝ ներկա էին «Россия сегодня» Միջազգային տեղեկատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը, ԱՊՀ երկրների երիտասարդական միության խորհրդի նախագահ Անդրանիկ Նիկողոսյանը, ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ՀՀԿ-ական պատգամավորներ Հայկ Բաբուխանյանը, Տաճատ Վարդապետյանը, Կարինե Աճեմյանը, ՀՀ-ում ՌԴ նախկին արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն, ինչպես նաև լրագրողներ:
Հանդիպման ընթացքում ներկաները քննարկեցին այնպիսի թեմաներ, ինչպիսիք են ՀՀ-ում ռուսաց լեզվի իմացության աստիճանը և Հայ-ռուսական փոխհարաբերությունների հետագա ընթացքը:
Հանդիպման նախաձեռնումը ԱՊՀ երկրների երիտասարդական միության խորհրդի նախագահ, «Ռուսական Գրքի Տուն» մշակութային կենտրոնների և Ռուսաց լեզվի անվճար ուսուցման կենտրոնների ղեկավար Անդրանիկ Նիկողոսյանի կողմից էր: