Հասարակություն 

Հայաստան անունն էլ է պետք փոխել. Ստեփան Դանիելյան

«Հայաստան անունն էլ է պետք փոխել։

Երբ Սասանյանները Հայքը դարձրեցին մարզպանություն, փոխեցին նաև անունը՝ Հայքը դարձավ Արմենիստանի մարզպանություն, հայերեն տարբերակով՝ Հայաստան։

Հայքի Հանրապետությունն ավելի լավ է հնչում։ Հետո տոպոնիմիկայի հարցն էլ կլուծվի, Մեծ Հայք, Փոքր Հայք, Բարձր Հայք ․․․։ Գրավված տարածքներն էլ կարելի է անվանել՝ Նոր Հայք, որ «գրավված» , «ազատագրված»  ու այլ անվանումների շուրջ էլ վեճ չլինի։ Նաև Գլենդելը կկարողանանք անվանել Ամերիկահայք, Կրասնոդարի մարզը՝ Ռուսահայք։ Ով գիտի, կարող է մի օր էլ Պարսկահայքը վերականգնվի։

«Հայքը»  լեզվին ու մտքին ճկունություն է հաղորդում»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

 

Նույն շարքից