Հայաստան 

Դեսպան Ռաիսա Վարդանյանն իր հավատարմագրերն է հանձնել Ֆիլիպինների նախագահին

analitik.am

Ֆիլիպիններում ՀՀ դեսպան Ռաիսա Վարդանյանը (նստավայրը` Հանոյ) hունիսի 10-ին հանդիսավոր պայմաններում իր հավատարմագրերն է հանձնել Ֆիլիպինների Հանրապետության նախագահ Բենինո Աքինո Երրորդին:  Հավատարմագրերի հանձնման արարողությունից հետո կայացած առանձնազրույցի ընթացքում երկուստեք կարևորվել է տարբեր մակարդակներով փոխայցելությունների, ինչպես նաև գործարար աշխարհի ներկայացուցիչների միջև կապերի հաստատման անհրաժեշտությունը:

 

 

Ֆիլիպինների նախագահը հույս է հայտնել, որ նոր դեսպան Վարդանյանի հավատարմագրումը մեծապես կնպաստի երկկողմ հարաբերությունների ակտիվացմանն ու զարգացմանը միտված գործնական քայլեր ձեռնարկելուն: 

 

Նույն շարքից