Ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանի կինը՝ Զարուհի Մեջլումյանը, այսօր Արդարադատության նախարարությունից ստացել է ամուսնու ներման խնդրագրի պատասխանը: Այս մասին հայտնում է Ազատությունը՝ հղում անելով Արդարադատության նախարարությանը:
Մեջլումյանը հրաժարվել է հրապարակել պատասխանի բովանդակությունը և հեռացել է:
Այսօր ավելի վաղ նա մի քանի ժամ շարունակ նախարարության աշխատակիցներից պահանջել է իրեն տրամադրել ներման խնդրագրի պատասխանը: Ի վերջո, փոխնախարարի առաջարկով համապատասխան դիմում և Մհեր Ենոքյանի տված լիազորագիրը ներկայացնելուց հետո, պատասխանը տրամադրվել է Մեջլումյանին: