Հարգելիներս,
Ուզում եմ լինել անկեղծ և ասել, որ հարկ չեմ համարել արձագանքել իմ մասին ապատեղեկատվությանը, քանզի այն ակնհայտ սուտ է և հերյուրանք:
Սակայն որոշ ծախու լրատվամիջոցներ, չճանաչելով սահմաններ, մոլորեցնում են հասարակությանը, որը ՀԱԼԱԾ ՅՈՒՂԻ ՏԵՂ ԸՆԴՈՒՆՈՒՄ Է ԱՄԵՆ ԱՂԲ…
Հարկ եմ համարում հայտնել, որ մամուլի որևէ ներկայացուցիչ, լինի դա թերթ, կայք, թե ֆեյսբուքյան էջ, որևէ գործիչ, ֆեյսբուքյան ակտիվիստ կամ առհասարակ իմ մասին ապատեղեկատվություն տարածող մեկը երբևիցե չի դիմել ո՛չ ՊԵԿ անձնակազմի կառավարման վարչությանը, ո՛չ Մամուլի ծառայությանը, և առավել ևս ինձ՝ ստուգելու տեղեկատվության հավաստիությունը:
Ուստի պաշտոնապես հայտարարում եմ, որ Մամուլում և սոց. ցանցերում տեղ գտած իմ անվան շուրջ տեղեկատվությունը ակնհայտ սուտ է և այն ունի իմ և իմ ղեկավարի բարի համբավը վարկաբեկելու նպատակ:
Ես հանդիսանում եմ ՊԵԿ նախագահի խորհրդականը, պաշտոնս ստանձնել եմ 2018թ. մայիսի 25-ին, որից առաջ եղել եմ ՀՀ ֆինանսների նախարարի օգնականը /բոլոր հետաքրքրվողներին կարող եմ իմ կենսագրությունը ներկայացնել մանրամասն/:
Երբևէ հարկ չեմ համարել խոսել իմ աշխատելաոճի մասին, քանզի ողջ աշխատանքային գործունեության ընթացքում կատարել եմ իմ պարտքը ի՛մ Հայրենիքի, ի՛մ ղեկավարների և ի՛մ խղճի առաջ:
Ինչ վերաբերվում է աստղաբաշխական պարգևավճարին, ապա ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ երբևէ չեմ ստացել 2 և ավելի միլիոն դրամ պարգևավճար, մասնավորապես դեկտեմբեր ամսին՝ նույնիսկ դրա կեսը:
Հարգելիներս, խնդրում եմ մի հավատացեք կեղծ լուրերին, որոնք ուղղված են ՊԵԿ նախագահին և իր թիմակիցներին սևացնելուն: Միաժամանակ խնդրում և հորդորում եմ ճշտել ձեզ հետաքրքրող ցանկացած տեղեկատվություն միայն մեր պաշտոնական աղբյուրներից»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊԵԿ նախագահի խորհրդական Սաթինե Գզողյանը։