Universal ընկերությունը հրապարակել է «Ֆորսաժ» ֆիլմի հերթական մասի թրայլերը՝ ֆիլմի գլխավոր հերոսներ Դուեյն Ջոնսոնի և Ջեյսոն Սթեթհեմի մասնակությամբ: Ֆիլմը մասնավորապես Ռուսաստանում հանդիսատեսի դատին կներկայացվի այս տարի օգոստոսի 1-ին:
Հարկ է նշել՝ հանդիսատեսին դուր չի եկել այն, որ ֆիլմի նոր մասում չկա Վին Դիզելը, ով եղել է գրեթե բոլոր «Ֆորսաժ»-ներում:
2016 թվականին տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ «Ֆորսաժ-8»-ի նկարահանումների ժամանակ վիճաբանություն է եղել Ջոնսոնի ու Դիզելի միջև: