Ադրբեջանի ԱԳ նախարարությունը պատասխանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Գերմանիայում արած հայտարարություններին, որ ադրբեջանական կողմից որևէ պաշտոնյա երբեք չի խոսել ԼՂ հակամարտության որևէ լուծման մասին, որը ընդունելի կլինի նաև Հայաստանի ր Արցախի ժողովուրդների համար, այնինչ ինքը դեռ ամիսներ առաջ Ազգային ժողովում հայտարարել է, որ հարցի լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի, Ադրբեջանի ժողովուրդների համար: Փաշինյանի այս հայտարարությունը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը խիզախ քայլ էր անվանել:
Ադրբեջանի ԱԳ նախարարության մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան կրկնել է ադրբեջանական հին երգը, որ հայկական ուժերը պետք է դուրս բերվեն Արցախից՝ հավելելով, որ ԼՂ հակամարտության արդյունքում հայկական կողմն իբր օկուպացրել է Արցախը և 7 հարակից շրջանները:
Աբդուլաևան նաև նշել է, որ հակամարտության կարգավորումը նոր տնտեսական հնարավորություններ կստղեծի Հայաստանի և Հայաստանի ժողովրդի համար: