«The Boston Globe» ամերիկյան պարբերականը հոդված է հրապարակել ամերիկյան ֆուտբոլի «New England Patriots» ակումբի մարզիչներից մեկի՝ Պերճ Նաջարյանի մասին: Այս մասին գրում է Ռուսարմինֆոն:
Հոդվածում նշվում է, որ ամերիկացի հայը Բոսթոնում սպորտի աշխարհի ամենաազդեցիկ հայերից մեկն է:
«Ավելի քան 10 տարի առաջ, երբ «Patriots» ակումբի անդամներն այցելեցին Սպիտակ տուն, խիզախ Նաջարյանը իր պիջակին ամրացրել էր Հայաստանի դրոշը՝ մարտահրավեր նետելով ԱՄՆ-ի այն ժամանակվա նախագահ Բարաք Օբամային, ով չէր պահել իր խոստում և չէր արտաբերել ցեղասպանություն բառը՝ խոսելով Հայոց ցեղասպանութան մասին»,-գրում է պարբերականը:
Նշվում է, որ Նաջարյանը թիմի գլխավոր մարզիչ Ուիլյամ Բելիչիկի հետ ոչ մեկ անգամ է դիմել ԱՄՆ նախկին նախագահին՝ խնդրելով պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Հոդվածում նաև ասվում է, որ Նաջարյանը համարվում է «Patriots»-ի գաղտնի զենքը, քանի որ հենց նրա շնորհիվ է թիմը շարունակում իր փայլուն ելույթները: