Հասարակություն գլխավոր 

Ահաբեկչական հարձակում՝ Իրանի էլիտար միավորման վրա. Զոհ կա

Իրանի հարավ-արևելքում ահաբեկչական հարձակումներ են տեղի ունեցել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի վրա: Այս մասին հայտնում է Fars գործակալությունը:

Հարձակումները տեղի են ունեցել Սիստան ու Բելուջիստան նահանգներում:

Գործակալության տեղեկություններով, հարձակումները եղել են կորպուսի շտաբերի վրա: Արդյունքում մեկ զոհ կա:

Ավելի վաղ ահաբեկչական հարձակման և զոհի մասին հայտնել էր նաև IRNA գործակալությունը:

Նույն շարքից