Հասարակություն գլխավոր 

Գերմանիայում հայկական մաֆիան ակտիվացել է Նիկոլ Փաշինյանի այցի ֆոնին. Tagesspiegel

Գերմանական «Der Tagesspiegel»  պարբերականը հոդված է հրապարակել Գերմանիայում հայկական քրեական խմբավորման մասին, որն ավելի հայտնի է «հայկական մաֆիա» անունով, գրում է Ռուսարմինֆոն, որը հոդվածը հրապարակել է «Գերմանիայում հայկական մաֆիան ակտիվացել է Նիկոլ Փաշինյանի այցի ֆոնին» վերնագրով:

Հոդվածում նշվում է՝ Գերմանիայի կառավարությունը, պատասխանելով Ձախերի կուսակցության հարցմանը, արդեն հաստատել է այն փաստը, որ երկրում հանցավոր խմբավորում է գործունեություն ծավալում, որի հիմքը կազմում են էթնիկ հայերը, որոնց տեղակայման հիմնական վայրը Թյուրինգիան է: Հայկական խմբավորման անդամները, որոնց նկատմամբ հատուկ օպերացիա է իրականացվում, կասկածվում են փողերի լվացման, խարդախության, բռնություն գործադրելու մեջ: Այս պահին մեղադրանք է առաջադրվել միայն մեկ մարդու:

Դաշնային կառավարությունը նաև հաստատել է 2018 թվականին մամուլում հայտնված տեղեկությունները, որ Գերմանիայում Հայաստանի դեսպանը ներգրավված է եղել հայկական խմբավորման նկատմամբ հետաքննությանը: Սակայն նշվում է, որ նա կասկածյալ չէ, այլ ուղղակի իր կամքով 2017 թվականին այցելել է Ներքին գործերի նախարարություն:

Պարբերականը հավելում է, որ դաշնային կառավարության պատասխանը շատ անհարմար պահի է ստացվել, քանի որ համընկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ գերմանիա կատարած այցի և կանցլեր Անգելա Մերկելին հանդիպելու հետ:

 

 

Նույն շարքից