Հասարակություն Պատահարներ 

Ավտոմեքենան բախվել է գովազդային վահանակի հենասյանը. կա տուժած

analitik.am

Փետրվարի 1-ին, ժամը 22:03-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանում՝ ծննդատան մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան շրջվել է, ներսում արգելափակված քաղաքացի կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Opel Astra մակնիշի ավտոմեքենան (վարորդի ինքնությունը չի հաջողվել պարզել) բախվել է գովազդային վահանակի հենասյանը և դուրս եկել ճանապարհի հանդիպակաց գոտի:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն ուղևորը (Ն. Ս., ծնված 1998 թ.) քաղաքացիների ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Աբովյանի ԲԿ: Բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և դադարեցրել գազի արտահոսքը:

 

Նույն շարքից