Ռուսաստանը դուրս է գալիս միջին և փոքր հեռավորության հրթիռների մասին պայմանագրից՝ պատասխանելով ԱՄՆ-ի համապատասխան քայլին: Այս մասին այսօր՝ փետրվարի 2-ին, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է Կրեմլի պաշտոնական կայքը:
Պուտինը նշել է, որ ռուսական քայլը լինելու է համարժեք, և քանի որ ամերիկացիները դուրս են գալիս պայմանագրից, նույնն անում են նաև իրենք:
ՌԴ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգույի հետ հանդիպմանը Պուտինը նաև հիշեցրել է ամերիկյան կողմի հայտարարության մասին, որը վերաբերում էր գիտահետազոտական և փորձագիտական-կոնստրուկտորական աշխատանքներին: ՌԴ նախագահը նշել է, որ նույնն անելու է նաև Ռուսաստանը:
ԱՄՆ-ը վերոնշյալ պայմանագրից դուրս գալու մասին հայտարարեց փետրվարի 1-ին: