Հասարակություն 

Քաղաքապետարանից պնդում են, որ ձյան տեղումների հենց սկզբից մեկնարկել են ձնամաքրման աշխատանքները

Ուրբաթ լույս շաբաթ գիշերը սկսված ձյան տեղումների հենց սկզբից մայրաքաղաքի վարչական շրջաններում մեկնարկել են ձնամաքրման աշխատանքները՝ որոնցում ներգրավված են մեքենա-մեխանիզմներ և այլ անհրաժեշտ ռեսուրսներ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Մայրաքաղաքում բնականոն կյանքն ապահովելու համար մաքրվում են ինչպես գլխավոր և երկրորդական ճանապարհները, այնպես էլ մայթերը, բակային տարածքները, աստիճանները և այլն:

Քաղաքապետարանից հիշեցնում են, որ ճանապարհատրանսպորտային պատահարներից խուսափելու համար շատ կարևոր է երևեկության դուրս գալ բացառապես ձմեռային անվադողերով:

Ձնամաքրման աշխատանքները շարունակվում են:

Նույն շարքից