Հասարակություն գլխավոր 

Ռուսաստանը Հայաստանին է փոխանցել կործանված Су-25-ի սև արկղի փորձաքննության մի մասը

Ռուսաստանցի փորձագետներն ուսումնասիրել են անցած տարի դեկտեմբերին Շիրակի մարզում վթարի ենթարկված Су-25 օդանավի ձայնային կարդիոգրամաները: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանին:

Հովհաննիսյանը գործակալությանը հայտնել է, որ ձայնային կարդիոգրամաների ուսումնասիրության արդյունքներն արդեն ուղարկվել են ՊՆ: Սակայն ստացված տվյալները հրապարակման ենթակա չեն, դեռ բոլոր փորձաքննություններն չեն իրականացվել, որոշ ժամանակ է պետք:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4-ին տեղի ունեցած ողբերգական ավիավթարի արդյունքում զոհվեցին օդանավի երկու օդաչուները՝ փոխգնդապետ Արմեն Սլավիկի Բաբայանը և 3-րդ կարգի օդաչու, մայոր Մովսես Գևորգի Մանուկյանը:

Նույն շարքից