Քաղաքական Բարի օր 

Մենք չենք փորձում նստել երկու աթոռի վրա. Նիկոլ Փաշինյանի էքսկլյուզիվ հարցազրույցը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հակասություններ չի տեսնում ԵԱՏՄ-ի շրջանակներում ինտեգրացիայի ամրապնդման և Եվրամիության հետ ավելի խորը հարաբերություններ ունենալու միջև: Այս մասին վարչապետ Փաշինյանը խոսել է DW-ի հետ հարցազրույցի ժամանակ: Ինչ վերաբերում է Հայաստանում տեղի ունեցածի նկատմամբ ռուսական դիրքորոշմանը, Փաշինյանը Մոսկվայի հանգիստ վերաբերմունքը բացատրել է այն տարբերությամբ, որը կա Հայաստանում տեղի ունեցածի և գունավոր հեղափոխությունների միջև:

«Մենք չենք փորձում նստել երկու աթոռի վրա, նման նպատակ չունենք: Եվրամիությունն աջակցում է մեր դեմոկրատական բարեփոխումները և չի ստիպում մեզ ընտրություն կատարել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև: Այդ երկու միջազգային կառույցների հետ էլ մենք բացարձակ թափանցիկ հարաբերություններ ունենք: Մենք չենք պատրաստվում մեր հարաբերությունները որևէ կողմի հետ զարգացնել մյուս կողմի հետ հարաբերությունների հաշվին», -ասել է Փաշինյանը:

«Մեր հեղափոխության մեջ չկար աշխարհաքաղաքական կոնտեքստ, չկային արտաքին ուժեր, որոնք կմասնակցեին և ներգրավված կլինեին մեր ներքաղաքական գործընթացներին»,-հայտարարել է Փաշինյանը՝ չբարձրաձայնելով, թե ինչ արտաքին ուժ նկատի ունի:

Խոսելով Հայաստանում տեղի ունեցածի գլխավոր նվաճումների մասին՝ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը հիմա դեմոկրատական երկիր է, արմատախիլ է արված կոռուպցիան, չկան տնտեսական մոնոպոլիաներ, բոլոր քաղաքացիները հավասար են օրենքի առաջ և իրոք որոշում են իշխանության ճակատագիրը:

Նույն շարքից