Քննարկվել են խմբակցության ներքին հարցերը: Լրագրողների հետ զրույցում հայտարարեց Իմ քայլը խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը՝ խոսելով այսօր Նիկոլ Փաշինյանի և կառավարության հետ հանդիպման մասին:
Ղազարյանը նշեց, որ կառավարության ծրագիրն ընդհանրապես չի քննարկվել:
Այլ հարցերի Ղազարյանը չպատասխանեց:
Իր հերթին Իմ քայլը խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը հայտարարեց, որ հանդիպման ընթացքում քննարկել են վերջին 1 ամսվա ընթացքում տեղի ունեցած գործընթացները, վարչապետի դավոսյան այցը և թե կառավարության ծրագիրը, երբ պետք է բերվի հանձնաժողովներին։
Հարկ է նշել, որ այսօրվա փակ նիստին մասնակցում էին նաև մարզպետները, որոնց մասնակցությունն Աղազարյանը բացատրել է վերջիններիս՝ ՔՊ անդամ լինելով: Իսկ թե ինչու են ՔՊ անդամ մարզպետները մասնակցել Իմ քայլը խմբակցության նիստին, որտեղ քննարկվել են խմբակցության ներքին հարցերը, հայտնի չէ:
Առհասարակ պետք է փաստել, որ իշխանական խմբակցության պատգամավորները վերջին մի քանի սկանդալային հարցազրույցներից ու հայտարարություններից հետո սկսել են շատ հազվադեպ շփվել լրագրողների հետ, պատասխանել նրանց հարցերին: