Գլխավոր Հասարակություն 

Վայոց ձորի մարզպետարանի աշխատակիցը պետբյուջեի հաշվին շենք է կառուցում

analitik.am

Ըստ Analitik.am-ի տեղեկությունների, Վայոց Ձորի մարզպետարանում ապօրինություններ են կատարվում:

Մեր աղբյուրը նշում է, որ Վայոց Ձորի նախկին մարզպետի խորհրդական Վասիլ Ասլանյանը, ով մտերմացել է ներկայիս մարզպետ Տրդատ Սարգսյանի հետ և զբաղեցնում է մարզպետարանի Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի պաշտոնը, Վայք քաղաքում գտնվող իր սեփական շենքի շինարարության համար աշխատող բանվորների աշխատավարձերը վճարում է պետբյուջեից:

Վասիլ Ասլանյանի ղեկավարած վարչությունը մարզպետարանի բյուջեից գումար է ստանում մարզում անապահովներին օգնելու նպատակով: Սակայն, ըստ տեղեկությունների, նա որպես անապահով խավի ներկայացուցիչ գրանցում է իրեն պատկանող շինության վրա աշխատող բանվորներին և մարզպետարանի կողմից հատկացված գումարները տալիս նրանց՝ որպես աշխատավարձ:

2017-2018 թվականին Վասիլ Ասլանյանը բավականին խոշոր չափի գումար է դուրս գրել և դրանով վճարել իր սեփական շենքը կառուցող բանվորների աշխատավարձերը:

Հաշվի առնելով անձնական տվյալների գաղտնիության սկզբունքը՝ չենք հրապարակում այն բանվորների անունները, որոնք աշխատում են Վասիլ Ասլանյանի մոտ:

Նշենք նաև, որ Վայոց ձորի մարզպետը շատ սերտ հարաբերություններ ունի նաև նախկինում Հովիկ Աբրահամյանի հովանավորչությունը վայելող Արենի (խոշորացված) համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանի հետ, ով, ըստ լուրերի, նույնպես օգնում է նորաթուխ մարզպետին՝ պետբյուջեի միջոցներն, այսպես ասած, գրագետ ձևով վատնելու հարցում:

 

Նույն շարքից