Փետրվարի 2-ին, ժամը 11:18-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Բերդ համայնքի Չինչին բնակավայրում այրվում է անասնագոմի տանիք:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:15-ին, մարվել՝ 16:23-ին:
Այրվել են անասնագոմը (մոտ 160 քմ) և մոտ 300 հակ անասնակեր: Ծխախեղդ է եղել 29 խոշոր եղջերավոր անասուն (24 կով, 5 հորթ):