Հասարակություն Ֆեյսբուք 

Շուտափույթ հրաժարվել օրհներգի ռաբիսաչգիտեմինչական կատարումից

Հայաստանի Հանրապետության օրհներգի նկատմամբ որոշակի բացասական վերաբերմունքի ձևավորմանը նպաստել են նաև այս հանգամանքները`

1. Գիշերվա ուղիղ 12-ին` ցուցադրվող ֆիլմի ամենազգացական պահին, մեկ էլ անսպասելի «ներխուժում է» «Մեր հայրենիք»-ը: Երբեմն խայտառակ աններդաշնակություն է առաջանում:

2. Օրհներգը նվում և ձգում են, ուզած ձևում փոփոխում հիմնականում հանրապետականի դեմք երգիչները:
Հարկավոր է շուտափույթ հրաժարվել թե՛ օրհներգի կեսգիշերային հեռուստատեսային ներխուժումից և թե՛ ռաբիսաչգիտեմինչական կատարումից:

Օրհներգը պետք է հնչեցնել պաշտոնական արարողությունների ժամանակ` պատշաճ ձևով:

ՀՀ ԿԳՆ Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյան

Նույն շարքից