Հասարակություն 

Շտապ և կարևոր

Այսօր Դավիթ Խաժակյանի հետ միասին գնացել էինք Աջափնյակ վարչական շրջանի Արզումանյան 10 հասցե՝ բնակիչների ահազանգով։ Պետք է ասեմ, որ շենքի առաջին մուտքը գտնվում է իրապես սարսափելի վիճակում, չունի հիմք և ամեն րոպե կարող է բառիս բուն իմաստով փլվել։ Նախկինում այստեղ եղել են Դավիթ Խաժակյանն ու Անի Սամսոնյանը, ովքեր և բազմիցս բարձրաձայնել են խնդիրը։ Անի Սամսոնյանի դիմումին ի պատասխան՝ քաղաքապետարանը ասել է, որ Արզումանյան 10 շենքի 1-ին և 2-րդ մուտքերի վերականգնման-ամրացման աշխատանքները կներկայացվեն 2019 թվականի բյուջեի քննարկմանը։

Բնակիչները ևս բազմիցս դիմել են քաղաքապետարան և Աջափնյակ վարչական շրջան, բայց, ըստ էության, որևէ քայլեր չեն ձեռնարկվել։

ԱԻՆ աշխատակիցները անընդհատ բնակիչներին հորդորում են լքել շենքը, քանզի որևէ երաշխիք չկա, որ յուրաքանչյուր պահի այն կարող է նստել։

Ահազանգում ենք, որ խնդիրն օրհասական է։ Վերջին 20 օրվա ընթացքում վիճակն ավելի է վատացել։ Օր օրի ավելանում են հիմական պատերի ճաքերը, իսկ եղածներն էլ խորանում։ Արդեն հատակն ու առաստաղը առանձնանում են պատերից։ Հրատապ միջոցներ չձեռնարկելու դեպքում ամեն ինչ կարող է աղետալի լինել։

Երևանի ավագանու ԼՈւՅՍ խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյան

 

Նույն շարքից