Հասարակություն 

Ջորջ Սորոսը Հայաստանի մասին գրառում է արել

Ջորջ Սորոսն իր Թվիթերի էջում Հայաստանի մասին գրառում է կատարել.«Հայաստանի քաղաքացիական հասարակության ուժեղ աջակցությունը կենսական նշանակություն ունի երկրի ժողովրդավարական ներկայի և ապագայի համար»:

Ջորջ Սորոսը նաև ծավալուն հոդված է հրապարակել, որում ներկայացվում է, թե ինչպես կարող է ԱՄՆ կառավարությունն օգնել Հայաստանին: Հետաքրքիրն այն է, որ վերոնշյալ հոդվածում առաջարկվում է քաղաքացիական հասարակությանն՝ այսինքն ՀԿ-ներին լայն հնարավորություններ տալ կառավարության գործունեության, դատական ոլորտի վերահսկման համար:

Նշենք, որ Սորոսը Հայաստանում հովանավորում է բազմաթիվ  հասարակական կազմակերպությունների, ԶԼՄ-ների, որոնց գործունեությունն ու նպատակները բավականին վիճարկելի են և կան կարծիքներ, որ նույնիսկ կարող են ազգային անվտանգության համար սպառնալիք ներկայացնել: 

Նույն շարքից