Հասարակություն 

Հրապարակվել է Դեցլի վերջին ելույթը. Րոպեներ անց նա մահացել է /տեսանյութ/

Համացանցում հայտնվել է մահվանից առաջ ռուս ռեփեր Դեցլի վերջին ելույթի տեսանյութը, այն հրապարակվել է Ինսթագրամում: Տեսանյութում երաժիշտը կատարում է իր երկրպագուների կողմից ամենասիրված երգերից մեկը՝ «Вечеринка»-ն:

Ռեն ԹՎ-ին հայտնում է, որ Դեցլը մահացել է Իժևսկում տեղի գործարարներից մեկի կողմից կազմակերպված երեկույթում ելույթ ունենալուց հետո: Երեկոն նվիրված է եղել գործարար Նիկիտա Պանտյուխինի հոբելյանին:

Դեցլի մահվան մասին հայտնի է դարձել ժամեր առաջ: Նա ընդամենը 36 տարեկան էր:

 

 

Նույն շարքից