Հայաստան Քաղաքական Ֆեյսբուք 

Գիտեմ, շատ ուշ եմ գրում, երեխա քնացնելը հեշտ գործ չէ, կներեք. Պատգամավորը՝ երեկվա միջադեպի մասին

Եվս մեկ անգամ ներողություն եմ խնդրում իմ գործընկերներ լրագրողներից, հատկապես նրանց ում չկարողացանք տեսնել, որոշակի անհարմարություն պատճառելու համար: Հուսով եմ ձեզանից շատերն այսօր ՖՏՊ-ից կամ իմ կողմից ուղարկված մեյլով քաշեցին տիկին Մակունցի հարցազրույցը ու ինչ-որ չափով կարողացան օգտագործել այն եթերում: Հարգելիներս, խնդիրը գուցե փոքր-ինչ մեր կողմից չհաշվարկելն էր օրվա ընտրության հարցում: Պարզաբանեմ մի քանի բան.

1) ԱԺ մուտքը այսօր որեւէ մեկի հայեցողությամբ չէր փակվել, անգամ մեր օգնականներն այսօր մուտք չեն գործել շենք, պարզ պատճառով, օրը ոչ աշխատանքային էր եւ հնարավոր չէր անցագրայինից մուտք գործել:

2) Տեղի է ունեցել ոչ թե կուսակցության նիստ, այլ պարզապես խմբակցության որոշ պատգամավորների աշխատանքային քննարկում, որին ներկա են եղել կառավարության անդամներ, այդ թվում վարչապետը, ով ներկայացրել է միջազգային այցերի մանրամասները, հարցեր ենք տվել նաեւ ներքաղաքական թեմաներից: (առավել մանրամասն կարող եք դիտել մեկնաբամությունում տեղադրված նյութից)

3) Հանդիպումից անմիջապես հետո զանգահարել եմ ներքեւում սպասող լրագրողներին ու տեղեկացրել, որ շուտով խմբակցության ղեկավար տիկին Մակունցի հետ կիջնենք եւ կպատասխանենք բոլոր հարցերին, ինչը եւ արել ենք:

Ցավոք, անցագրայինի մոտ տեղեկացա, որ մի քանի գործընկերներ գուցե արդարացիորեն չեն սպասել կամ չեն իմացել, որ նման առիթ են ունենալու եւ հեռացել էին: Շուտով ԱԺ կունենա լրատվության վարչության ղեկավար եւ նմանօրինակ խնդիրները կարծում եմ այլեւս չեն կրկնվի: Ամեն դեպքում, ինչպես ասացի, ով ցանկություն է ունեցել, ուղարկել եմ տիկին Մակունցի ճեպազրույցը:

Հ.Գ. ինչպես ասում են, նախկին լրագրող չի լինում, հաջորդ անգամ ուղղակի գրեք կամ զանգահարեք, լրագրող եւ ոչ միայն լրագրող ընկերներ մեր խմբակցությունում շատ ունեք

Հ.Գ. այո, գիտեմ, շատ ուշ եմ գրում, երեխա քնացնելը հեշտ գործ չէ, կներեք

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր, Ազատություն ռադիոկայանի նախկին լրագրող Սիսակ Գաբրիելյանը

Հիշեցնեն, որ երեկ՝ փետրվարի 2-ին, Ազգային ժողովում իշխող ուժի և կառավարության անդամների միջև հանդիպումից հետո, պատգամավորներից միայն մի քանիսը խոսեցի խորհրդարանում գտնվող լրագրողների հետ, սակայն նրանցից որևէ մեկը հստակ պատասխան չտվեց, թե ինչ քննարկում է եղել, թե ինչու են Ազգային ժողովում իրենց փակ ժողովն արել: Պատգամավորներից մեկը լրագրողների հարցերն անպատասխան թողեց վիզը բռնվելու պատճառով, մյուսը՝ տաքսիին չսպասեցնելու: Ի վերջո քննարկման մասին մի քանի խոսք ասաց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Հանդիպմանը մասնակցել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

Նույն շարքից