Հասարակություն Բարի օր 

Լավ է, որ այդ կառույցները ընդհանրապես մեր երկրում չլինեն. Արա Վարդանյան

Ջորջ Սորոսի հիմնադրված տարբեր կառույցները շատ երկրներում բերել են պետական համակարգերի տոտալ կոլապսի՝ «դեմոկրատիայի» անվան տակ, կարծում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը:

«Ջորջ Սորոսի հիմնադրված տարբեր կառույցները շատ երկրներում բերել են պետական համակարգերի տոտալ կոլապսի՝ «դեմոկրատիայի» անվան տակ, իրականության մեջ լուրջ ական դնելով գրեթե բոլոր ազգային արժեքների տակ։ Հենց դա է պատճառը, որ բազմաթիվ երկրներում ընդունում են օտարերկյա գործակալների մասին օրենքներ և արգելում նման կազմակերպությունների գործունեությունը։ Եթե չեմ սխալվում, վերջին օրինակը Ավստրիան է: Կարծում եմ, որ նման տիպի կառույցների աշխատանքը պետք է մշտապես լինի պետական վերահսկողության տակ, իսկ ավելի լավ է, որ այդ կառույցները ընդհանրապես մեր երկրում չլինեն»,-գրել է Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում:

Նույն շարքից