Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը սեփական քթից այն կողմ ունակ է տեսնելու միայն սեփական գրպանը, կարծում է Երևանի նախկին ավագանու անդամ Մարինա Խաչատրյանը:
«Թեման կշարունակեմ` անդրադառնալով Իշեմիկ կաթվածի (ինսուլտ) և Շտապ օգնության ծառայության բարեփոխումներին։ Կբացահայտվի ծրագրի մյուս` իրական կողմը։
Ցավում եմ, որ Թորոսյանը սեփական քթից այն կողմ ունակ է տեսնելու միայն սեփական գրպանը։
Չեմ բացառում նաև հաղորդումը հանցագործության մասին։
Ցավում եմ, պարո՛ն Թորոսյան, որ ստիպված եմ «մերկացնել» Ձեր (իմ կուրսեցու) «ճշմարտությունները»։
Հետո չասե՛ք, թե մենք քնած, Մարինան թաքուն եկավ, գնաց ...»,-գրել է Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում: