Հասարակություն Բարի օր 

Լիլիթ Մակունցը ներողություն է խնդրում

Հարգելի լրագրողներ, ուզում եմ ներողություն խնդրել երեկ ԱԺ անցակետում տեղի ունեցածի հետ կապված: «ԻՄ ՔԱՅԼԸ» խմբակցությունից որևէ մեկի կողմից ցուցում չի եղել լրագրողներին ներս չթողնելու, ավելին, երբ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանից տեղեկացա, որ անցակետում խնդիր է առաջացել, անմիջապես շտապեցինք միասին դեպի Բաղրամյան փողոց, որպեսզի տեղեկատվություն տրամադրենք մամուլին:
Միջոցներ կձեռնարկենք, որպեսզի հետագայում նման թյուրիմացություններ չառաջանան։
Նորից հայցում եմ ձեր ներողամտությունը։

ԱԺ Իմ քայլը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը

Հիշեցնեն, որ երեկ՝ փետրվարի 2-ին, Ազգային ժողովում իշխող ուժի և կառավարության անդամների միջև հանդիպումից հետո, պատգամավորներից միայն մի քանիսը խոսեցի խորհրդարանում գտնվող լրագրողների հետ, սակայն նրանցից որևէ մեկը հստակ պատասխան չտվեց, թե ինչ քննարկում է եղել, թե ինչու են Ազգային ժողովում իրենց փակ ժողովն արել: Պատգամավորներից մեկը լրագրողների հարցերն անպատասխան թողեց վիզը բռնվելու պատճառով, մյուսը՝ տաքսիին չսպասեցնելու: Ի վերջո քննարկման մասին մի քանի խոսք ասաց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Հանդիպմանը մասնակցել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նույն շարքից