Մոսկվայի կենտրոնում խոշոր հրդեհ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Ինտերֆաքս գործակալությունը:
Գործակալության աղբյուրը հայտնել է, որ նախնական տվյալներով, հրդեհի զոհ է դարձել 4 մարդ:
Ավելի վաղ հայտնվում էր 2 զոհի և մեկ անհետ կորածի մասին:
Հավելենք, որ դեռ ոչ պաշտոնական տեղեկություններով, հրդեհի մակերեսը կազմել է 750-1000 մետր/քառակուսի: