Կալուգայում ավտոբուսի վթարի զոհերի թիվը հասել է 7-ի, հոսպիտալացվածների՝ 28-ի: Այս մասին հայտնում է 5-tv.ru-ն՝ հավելելով, որ հոսպիտալացվածներից 22-ը երեխաներ են: Ավտոբուսի վարորդը ձերբակալված է:
Sputnik Հայաստանն իր հերթին հայտնում է, որ վիրավորների թվում հայ կա՝ Սոֆյա Առաքելյան (1988 թ), ում հետ եղել է նաև մայրը:
Հավելենք, որ վթարից մահացածների ընտանիքները 1 միլիոն ռուբլի փոխհատուցում կստանան: