կինոռեժիսոր, պրոդյուսեր, Պարալլելս Ֆիլմպրոդաքշն կինոընկերության տնօրեն Հովհաննես Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Հարգելի լրագրողներ
ստորև տեղադրում եմ Հացադուլը վերսկսելու մասին Հայտարարությունից մի հատված և հրավիրում եմ բոլորիդ վաղը՝ փետրվարի 4-ին, ժամը 13:00 Ազգային Ժողովի դիմաց գտնվող այգի՝ Մարշալ Բաղրամյան պողոտայի մուտքից, շատրվանների մոտ՝ բացօթյա Ասուլիսի։
Միասին կպարզենք՝ արդյո՞ք հնարավոր է իրականացնել Հացադուլի պահանջը Հանրային հայտարարված վայրում և կխոսենք Հացադուլի հրատապության մասին։
Շնորհակալ եմ Հայտարարությունը տարածելու համար։
***
3.02.2019թ. ք. Երևան
Հայտարարություն ՀԱՑԱԴՈՒԼԸ վերսկսելու վերաբերյալ
... Ի նշան ՀՀ պետական կառույցների կողմից՝ կինոռեժիսորի ստեղծագործելու և կինոարտադրող ընկերության գործելու իրավունքը խոչընդոտելու փաստերի դեմ բողոքի, Պարալլելս Ֆիլմպրոդքշն ընկերության տնօրեն Հովհաննես Գալստյանը, 2019թ-ի փետրվար 3-ին, ժամը 15:00-ից վերսկսում է Հացադուլը և ՊԱՀԱՆՋՈՒՄ անհապաղ՝
Ա․) Վերսկսել «Տատիկիս Վարսերը»՝ պատմության մեջ առաջին հայ-բուլղար-գերմանական կինոնախագծի պետական ֆինանսավորումը՝ համաձայն ֆիլմի հանդեպ 13.11.2015թ․ Nօ․329 գրությամբ ազգային կինոկենտրոնի ստանձնած պարտավորությունների։
Բ․) Վերադարձնել «Տատիկիս Վարսերը» կինոնախագծից մշակույթի նախարարի հրահանգով 2017թ-ին վերցրած գումարները։
Գ․) Սկսել ֆիլմարտադրողների կողմից առաջարկվող՝ կինոյի պետական կառավարման արդյունավետ, թափանցիկ ու առաջընթաց ապահովող մոդելի քննարկումները։
Հացադուլի դադարեցման համար հիմք կարող է հանդիսանալ միայն և բացառապես նշված երեք պահանջների բավարարումը»։