Հասարակություն 

Խաշոգջիի սպանության մեջ մեղադրվողների մի մասը հնարավոր է ողջ չեն. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարծում է, որ լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության մեջ մեղադրվող 22 անձանց մի մասն ամենայն հավանականությամբ արդեն ողջ չեն, հնարավոր է նրանք դարձել են ավտովթարի զոհ:

Ինչ վերաբերում է պատմության մասով ԱՄՆ դիրքորոշմանը, Էրդողանն իր զարմանքն է հայտնել ամերիկյան լռության մասով. «Ես չեմ կարողանում հասկանալ Ամերիկայի լռությունը: Տեղի է ունեցել դաժան սպանություն, և մենք՝ բոլորս, ցանկանում ենք, որ ամեն ինչ պարզվի»:

Հիշեցնենք, որ ընդդիմադիր հայացքներով հայտնի սաուդցի լրագրողն անհետացավ հոկտեմբերի 4-ին, և միայն 16 օր անց պաշտոնապես հաստատվեց նրա մահվան լուրը: Սպանության պատվիրատու համարվում է Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանը:

Նույն շարքից