Իրաքն ԱՄՆ-ին թույլ չի տվել իր տարածքից հետևել Իրանին: Այս մասին հայտարարել է Իրաքի ղեկավար Բարհամ Սալեհը, փոխանցում է Reuters-ը:
Սալեհը նշել է, որ Իրաքում ամերիկյան ուժերի ներկայությունը համաձայնագրի շրջանակներում է, որը վերաբերում է ահաբեկչության դեմ պայքարին, իսկ ահա Իրանին հետևելու թույլատվության մասին խոսք չի եղել:
Իրաքի ղեկավարի հայտարարությունը հետևել է Սպիտակ տան ղեկավարի մեկնաբանություններին, թե ամերիկյան կողմը մտադիր է Իրաքից հետևել Իրանին, որը խնդիր է: CBS News-ի փոխանցմամբ, Թրամփը նաև նշել է, որ մտադիր չէ Իրաքից հարված հասցնել Իրանին, ուղղակի ցանկանում է տեսադաշտում պահել Թեհրանին: