Քաղաքական Միջազգային 

Լավրովը համաձայն չէ տեսակետի հետ, թե նոր սառը պատերազմ է սկսվելու

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե Փոքր և միջին հեռավորության հրթիռների մասին պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալը չի հանգեցնելու նոր սառը պատերազմի: Լավրովի խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը:

Ամեն դեպքում Լավրովը նշել է, որ պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալը տխրեցնում է:

Հիշեցնենք, որ ամերիկյան կողմի վերոնշյալ որոշումից հետո իր խոսքն ասաց նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ հայտնելով պայմանագրից Մոսկվայի դուրս գալու մասին:

 

Նույն շարքից