Արմավիր Արշալույս գյուղում բողոքի ակցիա է: Ակցիայի մասնակիցները պահանջում են համայնքի ղեկավար Զարզանդ Գրիգորյանի հրաժարականը:
Գյուղացիներից մեկի խոսքերով, 1993 թվականից Արշալույսում բացահայտ ռազմական-ֆաշիստական դիկտատուրա է հաստատվել, մարդկանց արժանապատվությունը ոտնահարվել է: Նույն քաղաքացին պնդեց, որ համայնքի ղեկավար Գրիգորյանը հայտարարել է, թե ինքը գյուղի պապան է, իսկ իրենից հետո էլ իր որդին է լինելու:
Նշենք, որ Զարզանդ Գրիգորյանը Մանվել Գրիգորյանի եղբոր որդին է: Վերջինիս հրաժարականը պահանջում էին նաև Գրիգորյանի ձերբակալությունից հետո: