Հայաստան 

Բնապահպանության նախարարությունն ու ԵԱՀԿ երևանյան գրասենյակը կշարունակեն համագործակցութունը

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն այսօր` հունիսի 13-ին, ընդունել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան  Անդրեյ Սորոկինին և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի տնտեսական և բնապահպանական հարցերի բաժնի ղեկավար Թոմաշ Դեմսկուն: Ինչպես analitik.am-ին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, հյուրերը շնորհավորել են նորանշանակ նախարարին: Անդրեյ Սորոկինը հետագա արդյունավետ համագործակցության հույս է հայտնել` ընդգծելով երկու կառույցների միջև ունեցած տարիների համագործակցության և հաջողությամբ իրականացված ծրագրերի փորձը:

 

Նախարարը ողջունել է հյուրերին, շնորհակալություն հայտնել շնորհավորանքի համար և հավաստիացրել, որ ՀՀ բնապահպանության նախարարության և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի  միջև  կշարունակվի արդյունավետ համագործակցութունը:

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության հիմնական ուղղությունները և զարգացման հեռանկարները: Ձեռք են բերվել  պայմանավորվածություններ` համագործակցության շրջանակները հստակեցնելու ուղղությամբ:

 

Դեսպանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և պատրաստակամություն հայտնել սեփական գործունեությամբ ամրապնդել և զարգացնել կողմերի միջև համագործակցությունը:

 

Նույն շարքից