Հայաստան Քաղաքական գլխավոր 

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին հրավիրել են ԱԺ

ԱԺ ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Արցախյան հիմնախնդրի կարգավորման շուրջ վերջին զարգացումների, ինչպես նաև մեր երկրի արտաքին քաղաքական այլ առաջնահերթությունների շուրջ քննարկման և մտքերի փոխանակման համար այսօր ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին հրավիրել ենք ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության անդամների հետ հանդիպման։ Հանդիպման մասին որոշ պարզաբանումներ և տպավորություններ կփոխանցենք հանդիպման ավարտին»:

Նույն շարքից