Հասարակություն 

Քաղցկեղի կանխարգելում և վաղ ախտորոշում. Աննա Հակոբյանի մասնակցությամբ միջոցառում տեղի կունենա

Փետրվարի 4-ին, քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրը, «City of smile» կամ ժպիտների քաղաք բարեգործական հիմնադրամը, միանալով ամբողջ աշխարհում այդ օրը կազմակերպվող միջոցառումներին, կազմակերպել է միջոցառում, որի նպատակն է բարձրացնել քաղցկեղի վերաբերյալ տեղեկացվածությունը, խրախուսել հիվանդության կանխարգելումն և վաղ ախտորոշումը: Այս մասին հայտնում են  «City of smile» հիմնադրամի մամուլի ծառայությունից:

Միջոցառման ընթացքում, նախաձեռնությանը միացած 20-ից ավելի հայ դիզայներներ կցուցադրեն իրենց ստեղծագործություննեը, իսկ վաճառքից ստացված հասույթը կտրամադրվի հիմնադրամին՝ քաղցկեղով հիվանդ երեխաների բուժման նպատակների համար։

Միջոցառումը տեղի է ունենալու փետրվարի 4-ին ժամը 19:00-ին «Ալեքսանդր» հյուրանոցում (հասցեն` Աբովյան 3): Միջոցառմանը ներկա է գտնվելու նաև ՀՀ վարչապետի տիկին, «City of smile» կամ ժպիտների քաղաք բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը:

 

Նույն շարքից