Փողոցային առևտորվ զբաղվողները բողոքի ակցիա են իրականացնում կառավարության մոտ: Ակցիայի մասնակիցներին դուր չի գալիս այն, որ իրենց թույլ չեն տալիս առևտուր անել փողոցում՝ պահանջելով տեղափոխվել շուկաներ:
Քաղաքացիների խոսքերով, շուկաներում նորմալ առևտոր չի լինում, որովհտեև մարդիկ չեն մտնում այնտեղ:
Ակցիայի մասնակից կանանցից մեկի խոսքերով, հանրապետականները դեռ չեն հեռացել և մարդկանց հանել է Նիկոլ Փաշինյանի դեմ. «Ամոթ ձեզ, գետինը մտնեք: Ես Փակ շուկայում էի աշխատում, սակայն Սերժոն այն առավ ու Սիթի սարքեցին, հիմա ուր գնանք: Մյուս շուկաներ մարդ չի մտնում»:
Քաղաքացիները որպես հարցի լուծում կամ պահանջում են գործարաններ բացել, որ իրենք աշխատեն, կամ էլ թույլ տան, որ փողոցում անեն իրենց առևտուրը: