Քաղաքական Միջազգային 

Մուամար Քադաֆիի որդին շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին

Լիբիայի նախկին ղեկավար Մուամար Քադաֆիի որդին՝ Հաննիբալ Քադաֆին, շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին իր ազատության համար ձեռնարկած ջանքերի համար: Այս մասին փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

Նշենք, որ Հաննիբալ Քադաֆին շարունակում է բանտարկված մնալ լիբիական բանտում: Նրան մեղադրում են 1978 թվականին Լիբիայի հոգևոր առաջնորդ այաթոլահ Մուսա աս-Սադրի անհետացման վերաբերյալ ինֆորմացիա թաքցնելու մեջ:

Հավելենք, որ Քադաֆիի 4-րդ որդին բողոքում է իր պահման պայմաններից և արդեն հասցրել է դիմել ՄԱԿ-ին՝ պահանջելով լուծում տալ իր հարցին:

 

 

Նույն շարքից